Սիրիայի հակամարտությունն արդեն վաղուց հասունացնում էր Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամը։ Իսկ հիմա խոցված ռուսական օդանավը ավելի է սրում վիճակը՝ գրում է Der Spiegel-ը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին խոցված Սու-24 ռուսական օդանավին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական քարոզչական տեսանյութը, որում թվարկել է այն երկրները, որոնք ներառված են «համաշխարհային կոալիցիայում» և ԻՊ-ի թշնամիներն են:
Փարիզի ահաբեկչություններից հետո, որոնց հետևանքով զոհվեց 130 մարդ, Ֆրանսիան որոշում է ընդունել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարկադիր մասնակի խախտման մասին՝ հայտնում է AFP-ն։
ԱՄՆ-ում մի քանի պաշտոնատար անձինք կարծում են, որ Թուրքիան չպետք է հարվածեր ռուսական Սու-24-ին, նույնիսկ եթե խախտվել է նրա օդային տարածքը՝ հայտնում է CBS հեռուստաալիքը։
Հայաստանի նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ընդունեք, որ անհարմար էր՝ երբ ամբողջ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, Փարիզում պատանդներ են վերցնում, Լաթաքիայում ինքնաթիռ են խփում, այս ու այնտեղ զոհեր, պայթյուններ ու ձերբակալություններ են, Հայաստանը չէր կարող անմասն լինել:
Նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:
ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա...